Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տասն օր է` ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը գտնվում է ծանր հոգեբանական վիճակում` դստեր ինքնասպանությունից հետո:
Yerkir.am-ի հետ զրույցում ՔԿՀ վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ ներկայումս դատապարտյալի հետ աշխատում են հոգեբաններ: Այնպիսի մանրամասների, թե ինչպես է արտահայտվում հոգեկան ծանր վիճակում գտնվելը, և երբ լավ կլինի վիճակը, Գ. Ղլեչյանը չէր տիրապետում:
Մեր հարցին էլ` արդյո՞ք հարազատները կարողանում են տեսակցել նրան, Գ. Ղլեչյանը պատասխանեց, որ ցմահ դատապարտյալներին չի թույլատրվում երկարատև տեսակցություններ ունենալ, միայն կարճատև այցեր են լինում` երեք ամիսը մեկ անգամ: Իսկ եթե դատապարտյալը առողջական խնդիր է ունենում, ապա հրավիրում են համապատասխան մասնագետներ, որոնք հոգ են տանում նրա մասին:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է 19 տարի առաջ` իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Մարտի 1-ին նրա դուստրը ինքնասպանություն է գործել` իրեն նետելով ձորը: Սողոմոն Քոչարյանին թույլ չեն տվել մասնակցել դստեր հոգեհանգստին և հուղարկավորությանը` օրենքն արգելում է ցմահ դատապարտյալների կարճաժամկետ բացակայությունները ՔԿՀ-ից: