կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-14 23:49
Հասարակություն

Ծանր վիճակում է 692, ծայրահեղ ծանր վիճակում՝ 142 վարակակիր, 60 մարդ էլ միացված է արհեստական շնչառության սարքին. նախարար

Ծանր վիճակում է 692, ծայրահեղ ծանր վիճակում՝ 142 վարակակիր, 60 մարդ էլ միացված է արհեստական շնչառության սարքին. նախարար

Հայաստանում համաճարակային իրավիճակն այսպիսին է՝ 17 բուժկազմակերպություն ներգրավված է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման աշխատանքներում, համակարգի լարվածությունը մեծ է, կա ծանրաբեռնվածություն, իսկ դա նշանակում է, որ այլ հիվանդություններ ունեցող, պլանային վիրահատությունների կարիք ունեցող պացիենտները ստիպված են լինելու սպասել իրենց հերթին՝ մահճակալային ֆոնի զբաղվածության պատճառով։ Այս մասին, պատասխանելով կորոնավիրուսի պատվաստման վերաբերյալ քաղաքացիների ուղղած հարցրերին, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սոմատիկ բաժանմունքներում 1711 մահճակալից զբաղված է 1546-ը, վերակենդանացման բաժանմունքներում առկա է 318 մահճակալ, որից 279-ը` զբաղված։ Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 692, ծայրահեղ ծանր վիճակում՝ 142 պացիենտ, իսկ 60 վարակակիր միացված է արհեստական շնչառության սարքին։ Ցանկացած պացիենտի կորուսը մեզ համար մեծ կորուստ, բայց երբ երիտասարդ հղի կին է կորոնավիրուսից մահանում, բոլորս, կարծում եմ, պետք է մի պահ լրջանանք եւ հասկանանք, թե որն է մեր դերը հանրային պատասխանատվության տեսանկյունից»,- նշել է նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ նորմալ է, որ քաղաքացիները բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ ունեն։

 

«Վերջին ամիսների մեր աշխատանքն ուղղված էր տեղեկատվության պակասը լրացնելուն՝ տեղ հասցնելու համար, թե ինչ է պատվաստանյութը, ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա եւ այլն»,- նշել է նախարարը։