Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուր այցելած ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ելույթ ունեցավ` դիմելով պատանի երկրապահներին: Նա նախ նշեց, որ ժողովուրդը չպետք է հուսահատվի, հուսախաբվի ու վախենա տարբեր խնդիրներից: Նա վստահեցնում է, որ արտագաղթում են աշխարհի բոլոր երկրներից:
«Եվրոպաներից ավելի շատ են արտագաղթում, բայց կարևորը` որ էս երկիրը միշտ իրանցը համարեն, երբ ուզենան` հետ գան, իրենց տանը տեր լինեն: Թե չէ` ասում են, գնացին, մենք կպրծնենք: Ոչ, մենք չենք պրծնի: Մեզ կոտորել են, որ վերջացնեն, բայց մենք չենք վերջացել, ուր մնաց` մի քանիսի` երկրից գնալով»,- ասաց գեներալը:
Այնուհետեւ Մանվել Գրիգորյանը անդրադարձավ հայ լրագրողներին` ասելով, որ նրանց մեջ ընդդիմախոսներ շատ կան, բայց այդ ընդդիմախոսներն էլ վատի կողքին պետք է լավն էլ տեսնեն: «Մենք միայն վատը չենք տեսնելու, մենք այսօր հպարտանալու շատ բան ունենք: Էսքան երկրաշարժ, շրջափակում, պատերազմ, բայց տարածաշրջանում ու սովետ միության երկրների մեջ սաղից լավը մենք ենք: Ռուսաստանի նման պետությանը զոռով ներքաշում են պատերազմի մեջ: Ունենք թերություններ էլ, բայց մեր գործն ա, որ թերությունները շտկենք, ոչ էլ վախենում ենք թերություններից»,- ասաց նա:
Դիմելով պատանի երկրապահներին, որոնք երդման արարողությանն էին մասնակցել, գեներալն ասաց. «Էրեխե'ք ջան, ես ձեզ խոստանում եմ, որ էս երկիրը լինելու ա ամենալավագույն երկիրը աշխարհում: Տեր դարձեք էս երկրին, էս երկիրը ձերն ա: Մենք էլ ինչ անում ենք, անում ենք հանուն ձեզ: Չկա տենց իշխանավոր, որ ինքն իր զավակի ու բարեկամի համար չանի, դա նշանակում ա` ձեր համար ենք անում, որովհետև դուք մեր երեխաներն եք, պետության երեխաներն ենք»: