Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարծում եմ, կարիք չկար ստեղծել առանձին ընկերություն՝ հասկանալու համար, թե ինչ ատոմակայան է նպատակահարմար ունենալ Հայաստանում, նույն այդ գործառույթն իրականացվում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից Նոր ատոմակայանի կառուցման համար ստեղծված ընկերությանը։
Պարսյանի դիտարկմամբ՝ ռուսական ատոմակայանները 1000 մեգավատ հզորություն ունի, որի կարիքը Հայաստանը չունի։ «Եթե ունենա էլ՝ դրա կառուցման համար բավական մեծ գումարներ են հարկավոր։ Ամերիկյան տարբերակը մոդուլային կայաններն, որոնք ավելի փոքր են՝ 500 մեգավատ հզորությամբ, դրա արժեքը դեռևս հայտնի չէ ու դեռ հայտնի չէ նաև, թե որքանով ամերիկյան կողմը կկարողանա այն ֆինանսավորել։ Բայց այստեղ նաև բազմաթիվ այլ հարցեր կան՝ քաղաքական, կազմակերպական, տնտեսական, լոգիստիկ։
Խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանի ատոմային դպրոցն ամբողջական ռուսական տեխնոլոգիաների վրա է հիմնված։
Հարց է նաև, թե ինչպես են կարողանալու կադրեր վերարտադրել, հարց է նաև, թե ինչպես է ամերիկյան վառելիքը գալու Հայաստան, իսկ ռուսական վառելիքը ամերիկյան ատոմակայանի վրա չի կիրառվում և հակառակը։
Այսինքն, բազում հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն։ Այդ թվում՝ ատոմակայանի սպասարկման հարցն է, եթե անգամ մի տարբերակի դեպքում էժան լինի, հետագայում կարող է դրա սպասարկման հետ կապվածխնդիրներ լինեն»։
Նա ընդգծեց որ այլընտրանքային առաջարկ ունենալը լավ է ու ամերիկյան տերաբերակը միանգամից մերժելը հայկական կողմից ճիշտ չէր լինի։ Սա կարող է լավ դիրք ապահովել նաև ռուսական կողմի հետ բանակցություններում։
«Մի բան է միայն միանշանակ, որ Հայաստանը պետք է ունենա ատոմակայան, քանի որ դա Հայաստանի էներգետիկ անվտանգության բաղադրիչն է, Հայաստանը դրանով հնարավորություն է ունենում դիվերսիֆիկացնել էներգետիկ համակարգը։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ունենանք ատոմային տեխնոլոգիաները և ատոմակայանը, թե ինչ տարբերակով կանենք՝ դժվարանում եմ ասել»։
Նա նաև ընդգծեց, որ այս պահին ատոմակայան կառուցելը կարող է հասնել 7-9 մլրդ դոլարի։ «Ակնհայտ է, որ այդ միջոցները Հայաստանը չունի։ Օրինակ, ռուսական կողմը վարկ է տրակադրել Թուրքիայի՝ իր տարածքում ատոմակայան կառուցելու համար, նույնը Հնդկաստանի պարագայում։ Հայաստանի պարագայում էլ ՌԴ-ն վարկ տրամադրեց, որը հնարավորություն տվեց երկարացնել գործող ատոմակայանի շահագործումը։ Այսինքն, ռուսական կողմի հետ աշխատելու ավանդույթ ունենք, ամերիկյանի հետ էլ կարող ենք քննարկել տարբերակը»։
Տնտեսագետը ընդգծեց, որ ակնհայտ է, որ ապագա ատոմակայանի կառուցումը չպետք է քաղաքականացնել, միանշանակ է, որ Հայաստանի անվտանգության կախվածության տեսանկյունից դա կարող է էական նշանակություն ունենալ; «Սակայն Հայաստանը չպետք է որևէ տարբերակի օգտնի այդ կերպ որոշում կայացնի, այդ հնարավորությունը մենք չունենք։
Հայկական կողմը պետք է ուսումնասիրի բայց այդ ուսումնասիրությունը չի կարող տասնամյակներ տևել, դեռ 2008-09 թ-ից նոր ատոմակայանի կառուցման հարցը քննարկվում է, ու հիմա արդեն պետք է վերջնական որոշում կայացնի»։
Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ստեղծվել էր ընկերություն, որը պետք է կառուցեր հյուսիս-հարավ երկաթգիծը, բայց այդ ընկերությունը ոչինչ չարեց։ «Այն սնանկացավ ու վերացավ, հիմա այս նորաստեղծ ընկերությունը եթե արդյունավետ չլինի, կարող է նույն ճակատագրին արժանանալ ու մտավախությունը մեծ է, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կառավարությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կարողություններ՝ խոշոր ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Մենք անգամ Հյուսիս-Հարավ ճանապարհ չկարողացանք կառուցել, ուր մնաց ատոմնակայան կարողանանք», -ասաց Պարսյանը։
Աղբյուր` Փաստինֆո