կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 00:16
Առանց Կատեգորիա

Արտակարգ դրության դեպքում ուր կարող ենք գնալ, ուր՝ ոչ. Արփինե Հովհաննիսյան

Արտակարգ դրության դեպքում ուր կարող ենք գնալ, ուր՝ ոչ. Արփինե Հովհաննիսյան

Շարունակելով արտակարգ դրությանը վերաբերող անդրադարձը` առանձնացնում եմ ազատ տեղաշարժին վերաբերող հիմնական հարցադրումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: Ավելի վաղ նա պարզաբանել էր արտակարգ դրության իրավական ռեժիմին առնչվող մի շարք հարցեր: Հովհաննիսյանի վերջին գրառումնը՝ ստորև.

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈւՄՆԵՐ
ՄԱՍ 2 ( ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ)

Ուր կարող եք գնալ, ուր՝ ոչ։

Շարունակելով արտակարգ դրությանը վերաբերող անդրադարձը` առանձնացնում եմ ազատ տեղաշարժին վերաբերող հիմնական հարցադրումները:

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ԲՈԼՈՐ անցակետերով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների, նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք անձանց մուտքը ՀՀ տարածք: Այսինքն, եթե դուք ՀՀ քաղաքացի եք կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ կամ օրինական հիմքերով Հայաստանում բնակվելու իրավունք ունեք, Ձեզ չի կարող արգելվել Հայաստան մուտք գործել:
Սակայն մուտք գործելուց հետո դուք անհապաղ պետք է անցնեք հատուկ զննություն, իսկ ախտանիշների առկայության դեպքում կարող եք հոսպիտալացման, ինքնամեկուսացման կամ այլ սահմանափակող միջոցառումների ենթարկվել:

Ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվում է: Սա վերաբերում է միայն ցամաքային սահմանին, ինչը նշանակում է, որ օդային սահմանով ,այսինք օրինակ Զվարթնոց օդանավակայանից, դուք կարող եք երկիրը լքել:

Պարետի` Տիգրան Ավինյանի ցուցումով, համապատասխան համայնքի կամ համայնքների վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ, որոնք կարող են արտահայտվել
-համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմով
-Անձանց մեկուսացմամբ կամ ինքնամեկուսացմամբ`
իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում և նրանց նկատմամբ հսկողության իրականացում:
-Տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

Այս կապակցությամբ կարևոր է իմանալ`

Այս սահմանափակումները դեռևս չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին կամ բոլոր համայնքների միջև հաղորդակցությանը:

այսինքն պետք է լինի պարետի Հատուկ ցուցում որոշակի համայնքների դեպքում հատուկ ռեժիմ կիրառվելու մասին: Այս պահի դրությամբ նման ռեժիմի որոշակի դրսևորումներ կիրառվում են Էջմիածին քաղաքի պարագայում: Այլ վայրերում տեղաշարժի սահմանափակումներ դեռ չկան։

Կարևոր է իմանալ Երևանը մեկ համայնք է,որը բաղկացած է վարչական շրջաններից:

Սահմանափակումը չի վերաբերվում միայն վիրուսակիր անձանց կամ նրանց կոնտակտավորներին: Այսինքն, եթե որևէ համայնքի պարագայում որոշում կայացվի, որ պետք է լինի տրասնպորտային միջոցների զննում, դա պետք է կիրառվի բոլորի նկատմամբ:

Ամեն պարագայում յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի լինի հստակ ցուցումով, հստակորեն նշվի համայնքների միջև ազատ տեղաշարժի նորմավորմումը (քանի ժամով և այլն):
Այսինքն` բոլորս մանրամասն տեղեկացված ենք լինելու բոլոր սահմանափակումների վերաբերյալ: Սպասենք կոնկրետ ցուցումների»,- գրել է նա։