կարևոր
8689 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-03 22:12
Հասարակություն

Մենք չգիտենք, թե ուր ենք գնում, ուր է մեզ ինչ-որ չար, կեղծավոր և վաճառված ուժ մղում. պատգամավոր

Մենք չգիտենք, թե ուր ենք գնում, ուր է մեզ ինչ-որ չար, կեղծավոր և վաճառված ուժ մղում. պատգամավոր

Այսօր Հայաստանն ապրում է իր հազարամյա պատմության, թերեւս, ամենադժվար ժամանակաշրջանը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:

«2018 թվականին իշխանությունը զավթած խմբակի թշնամական քաղաքականության արդյունքում մեր հանրապետությունը կորցրեց ռազմական հզորությունը, գրանցվեց արդյունաբերական արտադրության աղետալի անկում, զանգվածային գործազրկություն, երկրի բնակչության մեծամասնության աղքատացում, Հայաստանի բնակչության նվազում, անսասան թվացող բարոյական արժեքների արժեզրկում, և, առաջին հերթին, Հայրենիքի կորուստ և մարդկային հազարավոր կյանքեր. սա այն չափազանց մեծ գինն էր, որը հասարակությունը վճարեց գործող հակազգային իշխանության այսպես կոչված ազատական ​​բարեփոխումների համար:

Հիասթափության զգացումը և տապալված հույսերից խաբեության դառնությունը պատեց մեր քաղաքացիներին, ովքեր փաշինյանական կեղծ բարեփոխումների արդյունքում ստացան մի հասարակություն, որին իրենք չէին ձգտում, և որը երբեք չէին ուզում տեսնել:

Սա է ժամանակակից պատմական իրականության ողբերգությունը, որում մենք ապրում ենք։ Եվ այն միտքը, որ մենք չգիտենք, թե ու՞ր ենք գնում, ու՞ր է մեզ ինչ-որ չար, կեղծավոր և վաճառված ուժ մղում, ի՞նչ է մեզ սպասվում մոտ ապագայում, չի կարող մեզ անհանգստություն չառաջացնել մեր, մեր երեխաների, մեր Հայրենիքի համար։

Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել այնպիսի իրավիճակ, երբ նրա ճակատագիրն այնքան անկանխատեսելի և մշուշոտ լիներ, որքան հիմա։

Մեր բոլոր քաղաքացիները գտնվում են անհանգստության, անպաշտպանության և անորոշության վիճակում:

Մեծ անհայտը վախեցնում է բոլորին․․․»,- գրել է նա: