|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին «փառահեղ հաղթանակով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը կրկին արժանանալու առթիվ»: Հանրապետության նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, երջանկություն և մարզական նվաճումներով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ:
Թե մեկ էլ ե՞րբ էր հանրապետության նախագահը շնորհավորել Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամին, դժվարացանք հիշել: Գուցե նախագահին վախեցրե՞լ են ուկրաինական դեպքերն ու այդ ամենում նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի դերը: Գուցե Սերժ Սարգսյանը կանխո՞ւմ է հայաստանյան Կլիչկոյի ծնունդը:
Այն, որ Արթուր Աբրահամը կդառնա մեր Կլիչկոն, գոնե ես չեմ հավատում` թեկուզ հաշվի առնելով Արթուրին քիչ թե շատ ծանոթ լինելու հանգամանքը:
Ի դեպ, վերջերս՝ մոտ երկու ամիս առաջ, ազատ խոսքի հարթակ հանդիսացող բաժնում, մեր թղթակիցներից մեկը մի ուշագրավ հոդված էր գրել՝ «Արթուր Աբրահամը՝ ընդդիմության առաջնո՞րդ»: Գուցե նախագահականում այս հոդվածի՞ց են վախեցել, ի՞նչ իմանաս…
Բ. Գասպարյան