|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
BoxSport ամսագիրը սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին ճանաչել է Գերմանիայի 2012թ. լավագույն բռնցքամարտիկ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն արժանանցել է Box-Magier մրցանակին:
Այս տարի 32-ամյա բռնցքամարտիկը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը Բեռլինում` հաղթելով Գերմանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Շտիգլիցին: Իսկ դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում առաջին անգամ պաշտպանեց Շտիգլիցից խլած գոտին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային: