|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Փարիզում հետեւել է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների մրցելույթներին քաջալերել նրանց:
Նա հանդիպել է հունահռոմեական ըմբիշներ, Փարիզի Խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի եւ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանի հետ։
«Ուզում եմ ասել, որ դուք ինձ համար և հայ ժողովրդի համար օլիմպիական չեմպիոններ եք ու ըմբշամարտի արքաներ: Դուք դա ապացուցել եք և դեռ էլի եք ապացուցելու»,- Արթուր Ալեքսանյանի ու Մալխաս Ամոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Արթուր Աբրահամը: