կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-13 22:23
Արցախ

Արթուր Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով

Արթուր Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով

Կայացավ Արթուր Աբրահամ և Ստեֆան Բոժիչ հանդիպումը: Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այժմ հանդես է գալիս 2-րդ միջին քաշային կարգում, փետրվարի 12-ին 10–ռաունդանոց մրցամարտ պետք է անցկացներ Ստեֆան Բոժիչի հետ:

 

Մեր հայրենակիցը որոշել է Super Six World Boxing Classic-ի շրջանակներում Անդրե Ուորդի մարտից առաջ անցկացնել Բոժիչի հետ այդ միջանկյալ մարտը: Աբրահամն իր անցկացրած 33 մարտերից 31-ում հաղթել է, որոնցից 25-ը` ժամանակից շուտ , իսկ 2-ում` պարտվել: Բոժիչն իր 28 մարտերից հաղթել է 24-ում, որոնցից 15-ը` ժամանակից շուտ: Արթուր Աբրահամի քաշը 76, 5 կգ է, իսկ մրցակիցը 400 գրամով ծանր է:

 

2-րդ ռաունդի առաջին րոպեներին Արթուրի մրցակիցը կոտրեց դաստակը և մարտը դադարեցվեց, արդյունքում` հաղթեց Աբրահամը` տեխնիկական նոկաուտով: Բայց նրան այդպիսի հաղթանակը հազիվ թե ուրախացնի, որովհետև սա նրա համար ապրիլին կայանալիք գլխավոր մրցամարտից առաջ նախապատրաստական մարտ էր:

 

Ցավոք, մարզասերներն այս հանդիպման ընթացքում այդպես էլ բոքս չտեսան: