|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ողջունում է Վիկ Դարչինյանի` սեպտեմբերի 3-ին նախանշված Վիկ Դարչինյան-Էվանս Մբամբա մրցամարտը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը եւ նրան մաղթում է հաջողություն:
«Հարգելի' Վախթանգ, ողջունում եւ բարձր եմ գնահատում Հայաստանում մրցամարտ անցկացնելու նախաձեռնությունդ` մաղթելով հաջողություն: Համոզված եմ, որ սեպտեմբերի 3-ին քո վարպետությամբ կփայլես, ինչին, անշուշտ, կնպաստի հայրենի հողի ջերմությունը եւ մեր հայրենակիցների քաջալերանքը: Քո հաղթանակները տոն են դառնում ոչ միայն բռնցքամարտի սիրահարների, այլեւ համայն հայության համար: Սպասում ենք հերթական դիտարժան մրցելույթիդ եւ հաղթանակիդ»,- նշում է Արթուր Աբրահամը: