|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (35-3, 27) կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի (26-4, 11) հետ:
Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:
Այսօր Նյուրնբերգում Արթուր Աբրահամն անցկացրել է բաց մարզում, որի ավարտին հայտարարել է, որ թեեւ չի թերագնահատում մրցակցին, սակայն վստահ է՝ ինքն է հաղթելու: «Մեհդի Բուադլան ուժեղ մարզիկ է: Նպատակ ունեմ նրա նկատմամբ հաղթանակի հասնել մենամարտի հենց սկզբում՝ թույլ չտալով, որ նա վտանգավոր հարվածներ հասցնի: Ցանկանում եմ հնարավորինս երկար պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսս»,- նշել է բռնցքամարտիկը:
Աբրահամ–Բուադլա մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում` Երևանի ժամանակով ժամը 1:30-ին (դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը):