|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Գերմանիայի Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում բացվել է «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես ներկա է եղել ցուցահանդեսի բացմանը:
Ներկայացված է Մինաս Ավետիսյանի եւ նրա որդու՝ Նարեկ Ավետիսյանի 9 ստեղծագործություն: Ի դեպ, Մինաս և Նարեկ Ավետիսյանների աշխատանքներն առաջին անգամ են ցուցադրվում միասին: Ներկայացված են Մինաս Ավետիսյանի ստեղծագործական տարբեր փուլերի աշխատանքները, ինչպես նաև Նարեկ Ավետիսյանի 2008-2010 թթ. ստեղծած «Ինտերֆրակտալներ» շարքը:
Հրատարակվել է նաև ցուցահանդեսի եռալեզու պատկերագիրքը /գերմաներեն, հայերեն և անգլերեն/:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 4-ը: