|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սեպտեմբերի 19-ին հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել էր Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը: Սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարության հետ այցելել է Սբ Մինաս եկեղեցի և տեղում ծանոթացել իրավիճակին:
Համատեղ քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` առաջիկայում Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կսկսի հուշարձանի մաքրման աշխատանքները, կգնահատվի հուշարձանի կրած վնասի չափը:
Վրաստանի մշակույթի նախարարությունը կկազմի նաև հուշարձանի հետագա պահպանման և վերականգնման ծրագիր և կներկայացնի Վրաստանի կառավարությանը՝ 2015 թ. հուշարձանի վերականգնման համար բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով: