Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Հայաստանի ըմբշամարտասեր հասարակությունը հավաքվել է Վանաձորում և հետևում է Ստեփան Սարգսյանի անվանմիջազգային մրցաշարին, հունահռոմեական ոճի ըմբիշ, հուլիսի մեկից պաշտոնապես Հայաստանը ներկայացնելու իրավունքն ստացած Միհրան Հարությունյանը նոր հաջողությունն է գրանցում Օլիմպիայում:
Այսպես՝ 66 կգ քաշային, ծննդով էջմիածինցի Միհրան Հարությունյանը, Ալուշտայում հուլիսի 6-ից Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցում էր աշխարհի առաջնության նախապաատրաստական փուլ հանդիսացող ուսումնամարզական հավաքին: Նա հուլիսի 17-ին հավաքի ավարտից 2 օր առաջ մեկնեց Հունաստան, որտեղ այսօր հանրահայտ ու պատմական Օլիմպիա քաղաքում մասնակցելու էր միջազգային ներկայացուչական մրցաշարի:
Քիչ առաջ ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը կապվել է Հունաստանում գտնվող հայ ըմբիշի հետ ու խնդրել որոշ մանրամասներ հաղորդել այդ հեղինակավոր մրցաշարի ու այնտեղ ունեցած իր մրցելույթների մասին.
«Քանի որ ես ՖԻԼԱ-ի պաշտոնական թույլտրությունը ուշացումով ստացա, ուստի ստիպված եղա բաց թողնել Սասսարիի ու Դորտմունդի բարձրակարգ և կարևորագույն միջազգային մրցաշարերը: Սակայն աշխարհի առաջնության նախապատրաստության ծրագրում հավաքականի իմ թիմակիցներից ետ չմնալու և մարզավիճակս բարելավելու նպատակով որոշվեցի, որպեսզի ես այս ամսվա մեջ 2 միջազգային խոշոր մրցաշարերի մասնակցեմ, որոնք բավական ուժեղ կազմեր են հավաքում: Այսօր ես հանդես եմ գալիս Հունաստանի Օլիմպիա քաղաքում մեկնարկած ներկայացուցչական մրցաշարում, որին 19 երկրի ուժեղագույն ըմբիշներ են մասնակցում, այդ թվում են Կորեայի ընտրանին՝ իր առաջին համարներով, Ուկրաինայի, Բելառուսի, Մեքսիկայի, Իսրայելի, Հունաստանի ընտրանիները: Հայաստանը ներկայացնում եմ միայն ես: Այս քաշային կարգում հանդես են գալիս 8 ըմբիշներ: Առավոտյան մրցահերթում ես քառորդ եզրափակչում հաղթեցի Հունաստանի ներկայացուիչին, իսաեզափակչում ինձ շատ լուրջ մրցակից էր բաժին հասել՝ 2013 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության չեմպիոն, կորեացի Հան Սու Ռիյային: Ինձ հաջողվեց 6:2 հաշվով հաղթել աշխարհի գործող չեմպիինին ու մտել եզրափակիչ, որտեղ երեկոյան մրցահերթում տեղական ժամանակով ժամը 19-ին Մեքսիկայի ներկայացուցչի հետ գոտեմարտում վիճարկելու եմ մրցաշարի հաղթողի կոչումը: Անսահման ուրախ եմ ու հպարտ, որ առաջին անգամ Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում պաշտպանելու ժամանակ կարողացա նման լուրջ ծանրակշիռ հաղթանակ տոնելու ու բարձր պահել հայրենիքիս պատիվը»: