կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 15:02
Քաղաքական

Շուշան Պետրոսյանը նախարար դառնալու ցանկություն չունի

Շուշան Պետրոսյանը նախարար դառնալու ցանկություն չունի

«Իմ տեղում ես ինձ լավ եմ զգում, չեմ պատրաստվում այլ տեղ տեղափոխվել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, թե Շուշան Պետրոսյանին նշանակելու են ՀՀ մշակույթի նախարար, իսկ Հասմիկ Պետրոսյանին նշանակելու են օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն:

 

Շուշան Պետրոսյանը նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում` հավելելով, որ չի պատրաստվում փոխել պատգամավորական աշխատանքն այլ գործունեությամբ: