|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Twitter սոցիալական ցանցի հիմնադիր` 36-ամյա Ջեկ Դորսին Նյու Յորքի քաղաքապետ դառնալու ցանկություն ունի: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, նա հայտնել է CBS-ի հետ հարցազրույցում:
Դորսին, որի կարողությոնը գնահատվում է միլիարդից ավելի դոլար, հայտարարել է, որ Նյու Յորքն արդեն վաղուց գրավում է իրեն իր էներգետիկայով: «Երբ Նյու Յորքում ես, տպավորություն է, թե ավտոմեքենայում ես, իսկ շուրջդ ամպրոպ է, սակայն դու անվտանգության մեջ ես: Եվ ինձ դուր է գալիս այդ մթնոլորտը»,- ասել է նա:
Նյու Յորքի քաղաքապետի հերթական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին, սակայն Դորսին հասկացրել է, որ ԱՄՆ ֆինանսական մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար ինքը պատրաստվում է պայքարել ոչ թե այս տարի, այլ հեռանկարում: