կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-28 13:00
Քաղաքական

Հոգու խորքում քաղաքապետ դառնալու ցանկություն չունեմ. Վարդան Ղուկասյան

Հոգու խորքում քաղաքապետ դառնալու ցանկություն չունեմ. Վարդան Ղուկասյան

«Թող գա, հասնի 2016 թվականը, կապրենք, կտեսնենք: Ընդհանրապես կանխատեսումներ անելը լավ բան չէ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով 2016 թվականին Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածության առաջադրմանը:

 

Նա հայտնեց, որ հոգու խորքում չունի ցանկություն՝ վերադառնալ իր նախկին պաշտոնին: Հարցին, թե ինչ-որ հանգամանքներից ելնելո՞վ պետք է վերադառնա իր նախկին պաշտոնին, Ղուկասյանը պատասխանեց. «Չէի ասի, կգա ժամանակը, կնայենք, կասենք»:

 

Գյումրիի նախկին քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, որ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի թեկնածության առաջադրման տարբերակն էլ է շրջանառվում: «Ո՞վ է Մարտուն Գրիգորյանը, չգիտեմ»,- ասաց Ղուկասյանը: Երբ «լուսավորեցինք», արձագանքեց. «Հա, ի՞նչ կա, ամեն մարդ էլ իրավունք ունի իր թեկնածությունը առաջադրելու, բայց ես ընդհանրապես կողմնակից եմ, որ առանց ընտրակաշառքի ընտրված մարդ լինի»:

 

Հարցին, թե Մարտուն Գրիգորյանի՞ն է ակնարկում, պատասխանեց. «Ընդհանրապես, բոլորի մասին եմ ասում, և եթե որևէ մեկը ժողովրդի անունն է տալիս, պետք է տեսնի՝ իր հետևից ժողովո՞ւրդն է գնացել, արդյոք, թե՞ ընտրակաշառք է բաժանել, կամ, ասենք, կեղծիք են արել»:

 

Հիշեցնենք, որ Ղուկասյանը եւ Գրիգորյանը գրեթե թշնամական հարաբերությունների մեջ են: