կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 10:41
Առանց Կատեգորիա

Պատրաստ եմ, եթե արտիստները ցանկություն ունենան. Արմեն Սարգսյանը՝ օպերայի և թատրոնի տնօրեն դառնալու մասին

Պատրաստ եմ, եթե արտիստները ցանկություն ունենան. Արմեն Սարգսյանը՝ օպերայի և թատրոնի տնօրեն դառնալու մասին

Հավակնելու խնդիր չկա. կառավարության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ենթադրյալ նոր տնօրեն Արմեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե հավակնո՞ւմ է թատրոնի տնօրենի պաշտոնին:

 «Շատերն ասում են, որ տարիքս և ստաժս չի հերիքում: Ե’վ տարիքս է ներում, և’ ստաժս: Առաջարկ եղել է օպերայի աշխատակիցների մի մասից` նոյեմբեր ամսին: Ես ասել եմ` պատրաստ եմ, եթե արտիստները ցանկություն ունենան: Եվս մեկ անգամ ասում եմ՝ պետք է լինել գրագետ: Պետք է մշակույթը ճիշտ ղեկավարել և համապատասխան վերաբերմունք ցուցաբերել»,- նշեց նա՝ հավելելով, որ խոսել է արտիստների հետ, բայց Կոնստանտին Օրբելյանի հետ դեռ չի հասցրել: «Դեռ կխոսեմ»,- վստահեցրեց նա:

Հիշեցնենք, որ կառավարության գլխավոր մասնաշենքի առջեւ առավոտից հավաքվել են օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներ։ Նրանք բողոքում են Կոնստանտին Օրբելյանին օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ եւ մտադիր են նամակ փոխանցել կառավարությանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականի պահանջով: