|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 21-23-ը կայացել է ըմբշամարտի «Դան Կոլով - Նիկոլա Պետրով» 52-րդ միջազգային հեղինակավոր մրցաշարը, որտեղ փայլուն են հանդես եկել հատկապես հայ հունահռոմեական ըմբիշները:
66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեցին ոսկե մեդալներ: 59 կգ քաշային Կարեն Ասլանյանը եզրափակիչում պարտվեց բուլղարացի ըմբիշին և գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, ով 3-րդ տեղի համար պայքարում առավելության հասավ Արթուր Շահինյանի նկատմամբ: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն ըմբիշ:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ միայն 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը վստահ հաղթանակ տարավ առաջին գոտեմարտում չինացի ըմբիշի նկատմամբ, սակայն վնասեց մկանը և հրաժարվեց հետագա մասնակցությունից: Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ էին Մուսա Մուրթազալիևը և Նարեկ Սանոյանը: Իրենց հնարավորություններից շատ ցածր հանդես եկան Էդգար Ենոքյանը և Դավիթ Ափոյանը:


