| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին իրենց ելույթները Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, մրցումային առաջին օրը հայ ըմբիշներից միայն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին հաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել: Նա 1/8 եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Բուլատին, քառորդ եզրափակչում առավելության հասավ ուկրաինացի Սերգեյ Ռատուշնիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջեց կրկին ուկրաինացի ըմբիշի: Բրոնզե մեդալի համար պայքարում Բարսեղյանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Արմեն Առաքելյանին:
Մրցումային վերջին օրը մրցագորգ դուրս եկան 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
Հայ ըմբիշներին հաջողվեց երկու բրոնզե մեդալ նվաճել:
61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի ըմբիշ Մեհրան Նասիրիաֆրաչալիին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ ուկրաինացի Պետրո Բիելիչուկի նկատմամբ:
70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը նունպես մեկնարկային գոտեմարտում պարտվեց իրանցի մարզիկի, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աարոն Պիկոյին:
Այսպիսով` Հայաստանի հավաքականի ըմբիշները հայրենիք կվերադառնան երեք բրոնզե մեդալով:
Մրցաշարին մասնակցում էին 6 երկրի ավելի քան 100 ըմբիշ: