կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-30 00:11
Սպորտ

Ըմբիշ Կարապետ Չալյանը ոսկե մեդալ է նվաճել Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարում

Ըմբիշ Կարապետ Չալյանը ոսկե մեդալ է նվաճել Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարը: 

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, մեկնարկային օրը Հայաստանի պատվիրակներից մրցագորգ են դուրս եկել Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

1/8 եզրափակչում 59 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը 0:8 հաշվով պարտվեց Վենեսուելան ներկայացնող Ռայբես Ռոդրիգեսին:

Նույն քաշային կարգի 1/8 երզափակչում Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով առավելության հասավ Ջեթայեթ Մոուատեսի (Ալժիր) նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը կրկին բացարձակ առավելությամբ հաղթանակ  տոնեց, այս անգամ իրանցի Մուհամադրեզա Գերեայեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ղարիբյանը 10:1 հաշվով հաղթեց  Բուլղարիան ներկայացնող Նիկոլայ Վիչևին: Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ալեքսանդր Կոստադինովն էր, ում Ղարիբյանը զիջել է  0:6 հաշվով:

75 կգ քաշային Կարապետ Չալյանը սկսեց պայքարը քառորդ եզրափակիչից, որտեղ 6:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի Ստիլիան Նայդենովի նկատմամբ: Կիսաեզրափակչում Չալյանը հաղթահարեց Լուիս Ավենդանոյի (Վենեսուելա) արգելքը: Եզրափակիչում հայ ըմբիշը 8:0 առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Իլիան Գեորգիևի նկատմամբ: