կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-20 18:02
Հասարակություն

Պարտադիր կուտակայինի մասին` Գալուստ Սահակյանի առաջարկած գրքույկները լրագրողները չվերցրեցին

Պարտադիր կուտակայինի մասին` Գալուստ Սահակյանի առաջարկած գրքույկները լրագրողները չվերցրեցին
Երեկ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ինչ գրքեր է նվեր ստացել կամ նվիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Պատգամավորը նշեց, որ իր սեղանին միշտ դրված է Թումանյան, իսկ վերջին գրքերից մեկը, որը կարդացել է, իր կուսակից Մարգարիտ Եսայանի գիրքն է: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գալուստ Սահակյանը ցանկանում էր լրագրողներին նվիրել իր սեղանին դրված` պարտադիր կուտակային կենսաթոշակային ռեֆորմի մասին գրքույկները, սակայն լրագրողներից ոչ ոք չցանկացավ այդ գրքույկներից ունենալ: