Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ է խճճվել իր հայտարարությունների մեջ։ Այն բանից հետո, երբ իշխանությունները մերժեցին ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների՝ գազամատակարարման ոլորտում պետական պարտքի եւ գազի գնի ձեւավորման ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, մեկ օր անց Աբրահամյանն ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, եւ մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք եւ բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման։
«Ժողովուրդ»-ը պարզեց, սակայն, որ Աբրահամյանը ոչ թե ցանկանում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, այլ դեռ պետք է խորհրդարանական ուժերի հետ քննարկի, թե ինչ ձեւաչափով ուսումնասիրեն բարձրացված խնդիրը։ Ու չի բացառվում, որ ցուցադրական խորհրդակցությունից հետո այս հարցը պարզապես վիժեցվի, ու որեւէ իրական քննարկում տեղի չունենա»։