Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք հոգ եք տանելու Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի համար, որն ունի հարյուր տարվա պատմություն, հոգ եք տանելու մի համալսարանի համար, որի 8 հազար շրջանավարտ այսօր աշխատում է աշխարհի 40 երկրներում: Այս մասին բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նա միաժամանակ տեղեկացրել է, որ բուհում երբևէ այնքան շատ արտասահմանցի ուսանողներ չեն սովորել, որքան այժմ՝ շուրջ 1820 մարդ:
«Մենք պլանավորում ենք այդ թիվը հասցնել 2 հազարի՝ 32 երկրներից ուսանողների հաշվին»,-ասել է Մուրադյանը:
Կրկին դիմելով հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ԵՊԲՀ ռեկտորը շեշտեց՝ նրանք պետք է հոգ տանեն մի համալսարանի մասին, որը մարտ ամսից սկսած, օր է եղել՝ ունեցել է ընդամենը մեկ օրվա թթվածնի պաշար, սակայն պատվով կատարել է իր աշխատանքը:
Համալսարանի խնդիրների թվում ռեկտորն առանձնացրեց լոգիստիկ բնույթի հարցերը՝ մասնավորապես կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված օդային փակ սահմանները և արտասահմանցի ուսանողների՝ սեպտեմբերի 1-ից բուհում ուսանելու անհնարինությունը:
Նրա խոսքով՝ այս հարցն այժմ փորձ է արվում կարգավորել:
Ելույթի ավարտին ԵՊԲՀ ռեկտորն ընդգծել է, որ իրենց գործունեության մեջ լինելու են մաքսիմալ թափանցիկ և մաքսիմալ հասանելի: