Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 1-ին լրանում է Նազարյանի պաշտոնավարման հերթական հնգամյակը:
Արդեն 10 տարի է, ինչ նա զբաղեցնում է այս աթոռը: Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքով վերջինիս նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից, 5 տարի ժամկետով: Սա նշանակում է, որ հուլիսի մեկին հանձնաժողովը կամ նոր նախագահ կունենա, կամ Նազարյանը կվերանշանակվի իր պաշտոնում: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ վերանշանակումը չի բացառվում, քանի որ քանի որ օրենքում լուրջ թերություն կա՝ նշված չէ, թե քանի անգամ կարող է նույն մարդը հանձնաժողովի նախագահ լինել:
Մի անգամ Ռոբերտ Նազարյանն արդեն հասցրել է դեղին քարտ ստանալ գազի գնի բարձրացման վերաբերյալ վաղաժամ հայտարարություն անելու համար: Դա եղել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Նազարյանը, հաշվի չառնելով, որ առջևում նախագահական ընտրություններ են, ԱԺ-ում ելույթ ունեցավ բյուջեի քննարկումների ժամանակ և ասաց, որ գազի գնի վերանայման անհրաժեշտություն կլինի, հարկավոր է սպասել ու տեսնել, թե ինչ հայտեր կներկայացնեն լիցենզավորված ընկերությունները: Հետագայում, սակայն, հրաժարվեց իր խոսքերից:
Թերթի տեղեկություններով, սակայն, վերևում նոր նախագահի թեկնածուի փնտրտուք կա, և եթե հուլիսի 1-ին գազն արդեն թանկացած լինի, ապա հանձնաժողովի նոր նախագահը բարի ղեկավարի իմիջով կմտնի ասպարեզ, իսկ Ռոբերտ Նազարյանը, չնայած նախկինում զբաղեցրած պաշտոններին՝ էներգետիկայի նախարարի տեղակալ, տրանսպորտի նախարար, Երևանի քաղաքագլուխ, մարդկանց հիշողության մեջ կմնա որպես գազը թանկացնող և իրենց գլխին քար գցող չինովնիկ: