կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-18 18:03
Իրավական

«ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրենի մահվան պատճառը` ըստ փորձագետների

«ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրենի մահվան պատճառը` ըստ փորձագետների

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն, Վրաստանի քաղաքացի` 35-ամյա Արչիլ Վախթանգի Մաղրաձեի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նրա մահվան պատճառը ցածր ջերմաստիճանի տեղային և ընդհանուր ազդեցությունն է օրգանիզմի վրա: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պարզվել դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում:

 

Հանցագործության բացակայության պատճառով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնում փետրվարի 13-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

 

Հիշեցնենք, որ Մաղրաձեին ցրտահարված վիճակում հայտնաբերել էին 2014 թ. փետրվարի 3-ին` ժամը 14.00-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրից մոտ 2 կմ հեռու գտնվող` Թթու ջուր կոչվող տարածքի ձորակում:

 

Դեպքին yerkir.am-ը մանրամասն անդրադարձել է իր հրապարակումներում, իսկ այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր չէր, արդյոք, կանխել երիտասարդի մահը, yerkir.am-ը փաստարկված ներկայացրել է «Ի՞նչ է թաքցնում Ծաղկաձորի ճոպանուղին. ուշագրավ բացահայտումներ» հոդվածում, որին կարող եք ծանոթանալ այստեղ: