| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ես այդքան պատասխանեցի այդ հարցին: Իմ պատասխանները չե՞ք հասկացել, չի՞ բավարարում»,- Yerkir.am-ի հարցին ի պատասխան` բորբոքված ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտոմ Ասատրյանը: Իսկ մենք ընդամենը հետաքրքրվում էինք, թե, ի վերջո, ինչո՞ւ են գործատուները, չնայած ՍԴ որոշմանը, կատարում պարտադիր կուտակային վճարումները:
«Ես շատ պարզ բան եմ ասել: Գործատուն ունի օրենքով սահմանված պարտավորություն՝ որպես հարկային գործակալ կատարել պահումներ և փոխանցել պարտադիր կուտակային վճարներ: Դա օրենքով սահմանված պարտավորություն է, բայց այսօր կասեցված է այդ պարտավորությունը իրականացնող սանկցիան: Էլ պարզ ո՞նց ասեմ: Այն գործատուն, որը պարտաճանաչ գործատու է, երբևէ չպետք է նայի` դա սանկցիա ունի, թե` ոչ: Չե՞ք ընդունում դա: Եթե օրենք է, դա պետք է կատարվի»:
Լրագրողների դիտարկմանը, թե այդ դեպքում, ի՞նչ դեր ունի ՍԴ որոշումը, եթե գործատուները, միևնույն է, կատարելու են պարտադիր կուտակային վճարները, նախարարն արձագանքեց. «ՍԴ որոշումները չեն մեկնաբանվում: ՍԴ որոշումն ապահովել է, որ գործատուների համար չառաջանան տույժ ու տուգանքներ»: