Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի մեկի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 4-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները չէին ներկայացել նիստին, պատճառաբանությամբ, որ հունվարի 9-ին մարտի մեկի տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը իր խոսում սպառնալիքէր հնչեցրել պաշտպաների հասցեին, իսկ դատավորը պատշաճ չի արձագանքել:
Նույն պատճառով նախորդ դատական նիստին չէր մասնակցել Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, ինչն էլ դարձել էր նիստը հետաձգելու պատճառ:
Դատավոր Աննա Դանիբեկյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին, թե արդյոք կարո՞ղ են այս նիստին այլ պաշտպանների ներկայություն ապահովել: Ստանալով բացասական պատասխան, դատավոր Դանիբեկյանը նշեց. «Հաշվի առնելով այն, որ նիստը չի կարող անցկացվել նման պայմաններում, նիստը հետաձգվում է»:
Ի՞նչ է նկատի ունեցել Մարտի մեկի տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը, երբ ասել է՝ «Եթե Մարտի 1-ի մասին հարգանքով չարտահայտվեք, ինքներդ կհայտնվեք…»՝ դատարանի հարցին ի պատասխան Է. Հարությունյանը նշեց, որ ինքը չի սպառնացել:
Նախորդ դատական նիստին չներկայանալու համար Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ:
Այսօր բացակայող փաստաբանների պահվածքը կքննարկվի հաջորդ նիստի ժամանակ, որը կկայանա փետրվարի 4-ին, ժամը 13:00-ին: