կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 18:52
Քաղաքական

1000 դրամների վճարումների հետ կապված խնդիր կա, միշտ չէ, որ պարտաճանաչ վճարում են․ Նիկոլ Փաշինյան

1000 դրամների վճարումների հետ կապված խնդիր կա, միշտ չէ, որ պարտաճանաչ վճարում են․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց վարչապետին ստվերային աշխատողների դեմ պայքարի մասին: Նա կասկած հայտնեց վարչապետի այն հայտարարության վերաբերյալ, թե 51 000 ստվերային աշխատողներ արդեն գործում են օրինական դաշտում, սակայն զինծառայողների ապահովագրության հիմնադրամում մուտքերը ավելացել են ընդամենը 526 հազար դրամով, ինչը նշանակում է՝ ստվերից օրինական դաշտ է եկել 526 աշխատող:

Փաշինյանը նշեց, որ թվերը աշխատատեղերի մասով չեն կարող սխալ լինել, որովհետև արտացոլված են ՊԵԿ-ի և ԱՎԾ-ի տվյալներում։ Ինչ վերաբերում է հիմնադրամին, ապա հավելյալ պարզաբանումներ կպահանջի։

«Հազար դրամները միշտ չէ, որ պարտաճանաչ վճարում են, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ ապահովեն վճարումները»,-ասաց նա: