|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգել էին, որ Վրաստանի Հանրապետության կողմից իրականացվում է անհասկանալի սանկցիա՝ 35-000-ից 45․000 դոլար և ավելի արժողությամբ հայկական ավտոմեքենաների ՌԴ արտահանման դեպքում։
Խնդրի կապակցությամբ հարցում էի ուղարկել ՊԵԿ-ին։
Ստացել եմ պատասխան, որ բարձրացված հարցերը դուրս են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակից։
ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից որոշակի արժեքային շեմը հատող պերճանքի առարկա հանդիսացող ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների նկատմամբ, հստակ չսահմանված ձևաչափով, պարբերաբար կիրառվող սահմանափակումները օրինաչափ են։
Նման տարակուսելի պատասխանից հետո հարց է առաջանում․ իսկ ո՞վ պետք է պաշտպանի ավտոմեքենա ներկրող ընկերությունների շահերը։
Սեփական քաղաքացիների շահերի և ոլորտը չտապալելու համար կարելի էր առնվազն քննարկումներ և բանակցություններ սկսել այն բոլոր կողմերի հետ, որոնք խոչընդոտում են գործընթացը։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ