|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս նրա արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացավ ոստիկանության ծառայող Արա Շախգուլյանը: Բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը:
Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը ծնվել է 1973 թ., Երևանում: Ոստիկանությունում ծառայում էր 2000 թ. ապրիլից: 2000-2008 թթ. ծառայել է ոստիկանության պետական պահպանության վարչությունում, 2008 թ. հունիսից` ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակետային ծառայության գնդում. սպասարկում էր Արաբկիրի տարածքը:
Դասակի հրամանատարի օգնական էր, ինքը և ջոկի հրամանատար:
Արա Շախգուլյանը պարտաճանաչ, սկզբունքային ոստիկան էր, ծառայում էր պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցումով: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների:
Վստահելի գործընկեր էր, սրտացավ, պատրաստակամ մարդ:
Օրինակելի ընտանիքի հայր էր, ուներ երկու որդի:
Մեր գործընկերոջ կորստի ցավը մեծ է, վիշտը` անամոք:
Խորապես ցավակցում ենք Արա Շախգուլյանի ընտանիքի անդամներին ու կիսում նրանց վիշտը: