կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-23 22:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող Նիկոլն իմանա՝ եթե ես հենց հիմա որոշում կայացնեի՝ ինքը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ․ Իշխան Սաղաթելյան

Ճիշտ չէ տեղեկությունը, թե Ծիծեռնակաբերդի ճանապարհը փակելու ենք Նիկոլի առաջ, թեև իր ուզածն էլ հենց դա էր և շատ քաղաքացիներ դիմել են այդ պահանջով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ Ջահերով երթի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին։

«Ինքը թող իմանա՝ եթե ես հենց հիմա որոշում կայացնեի՝ ինքը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ։ Բայց այսօր էդ օրը չի, այս օրը խորհուրդ ունի, այս օրը ուրիշ նպատակ ունի, հետևաբար, այդ խոսակցությունները տեղի չեն, բայց թող ինքն իմանա՝ նայի էս ժողովրդին ու հասկանա՝ եթե որոշեինք, ինքը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այսօր այդ օրը չէ՝ պայքարը շարունակվելու է ապրիլի 25-ից։

Մանրամասն՝ տեսանյութում․