կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-03 13:10
Քաղաքական

Ամենաակտիվ ֆեյքերը հայտարարում են՝ եթե Հրանտ Բագրատյանը չհայտարարեր, թե Ալիևի տեղը լինի, աշնանը կհարձակվի Հայաստանի վրա, այսօր այս պատերազմը չէր լինի. «Հրապարակ»

Ամենաակտիվ ֆեյքերը հայտարարում են՝ եթե Հրանտ Բագրատյանը չհայտարարեր, թե Ալիևի տեղը լինի, աշնանը կհարձակվի Հայաստանի վրա, այսօր այս պատերազմը չէր լինի. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.

«Այս օրերին դրսի հետ անաղմուկ աշխատում են նաև «սևերը», միջազգային հարթակներում ներկայացնում են սահմանային իրավիճակը, փաստեր՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ կամ սփյուռքի հայ համայնքների հետ են կապվում, սահման օգնության տեղափոխման հարցերն են կազմակերպում։ Չնայած նրանցից շատերը շարունակում են մնալ թիրախում։ Իշխանական ֆեյքերի բանակը համառորեն պնդում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն նրանք են։

Ամենաակտիվ ֆեյքերից մեկը, օրինակ, գրառում էր արել, որ եթե Հրանտ Բագրատյանը չհայտարարեր, թե Ալիևի տեղը լինի, աշնանը կհարձակվի Հայաստանի վրա, այսօր այս պատերազմը չէր լինի։ Կամ՝ եթե Գագիկ Ծառուկյանը չհայտարարեր, որ 3 ամսից Հայաստանում սով է լինելու, թշնամին ռիսկի չէր գնա։ Հիշատակում են նաև Արփինե Հովհաննիսյանի, Նաիրա Զոհրաբյանի, ՎԵՏՕ-ականների ու «Ադեկվադների» հայտարարությունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։