Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ջրառի ծավալների մեծացումը Սեւանի համար վտանգ չի ներկայացնում. պարզաբանում է բնապահպանության նախարարը: Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը, որով նաեւ հաստատվում է Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը:
Այդ ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի սպասարկման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը, ինչպես նաև ամբողջական ջրամատակարարման համար համապատասխան պայմանների ստեղծումը։
Նախատեսվում է մինչև Սևջուր գետի և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծումը, ինչպես նաև առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը, ժամանակավորապես՝ մինչև 2019թ. հունվարի 1-ը, Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի փոփոխության իրականացում` առավելագույնը աահմանելով մինչև 240 մլն խորանարդ մետր:
Այս կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս ժամանակավոր ջրառը Սեւանա լճի համարա: Նախարարի պատասխանները ներկայացնում ենք տեսանյութում: