կարևոր
3634 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-31 16:04
Քաղաքական

Մի կողմից խորքային հորերը փակում ենք, մյուս կողմից՝ անսպառ քանակությամբ ջուր քաշում Սևանից․ Արման Ղազարյան

«Պրն․ Գաբրիելյա՛ն, շատ վատ է, որ օրենքի այս նախագիծը Սևանի ձկնորսների հետ չեք քննարկել, որովհետև հերթական աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունը կարող է լինել։ Առանց այդ էլ մեծ աղմուկ առաջացրեց վերջին դեպքերը» ,-ելույթի սկզբում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ելույթ ունենալով՝ Ղազարյանը անդրադարձել է Սևանա լճի մակերեսի նվազեցմանը։ «Այս տարի Սևանա լճից մեծ քանակությամբ՝ 170 մլն խմ ջուր է վերցվել։ Վերջին 10 և ավելի տարիներում չեմ տեսել, որ էս քանակությամբ ջուր վերցված լինի։ Ջրի մակարդակը աննախադեպ է իջել։ Արդյո՞ք դա ոչ ճիշտ կառավարման արդյունք է։ Մի կողմից խորքային հորերը փակում ենք, կոնսերվացնում ենք, չգիտեմ՝ ինչ ենք ուզում անել, մյուս կողմից՝ անսպառ քանակությամբ ջուր քաշում Սևանից։ Արդյո՞ք դա ճիշտ է» ,-ասաց  Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում