|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական և մեծահասակների հավաքականները համատեղ մարզում են անցկացնում Ծաղկաձորում:
Yerkir.am-ի թղթակիցը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվել է, թե համապատասխանո՞ւմ են իրականությանն այն լուրերը, որ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը չի ստորագրել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հրամանը և փորձել է միջամտել ֆեդերացիայի աշխատանքներին:
«Որևէ խնդիր սպորտի նախարարության կամ նախարարի հետ ես չունեմ: Դրանք ընդամենը խոսակցություններ են, որոնք ես էլ եմ լսել: Մենք չենք հանդիպել և չենք խոսել: Ֆեդերացիան առողջ օրգանիզմ է, որն աշխատում է և շարունակելու է իր աշխատանքները: Եթե ինչ-որ մեկը, այս մարզիչների տաժանակիր աշխատանքները չգնահատելով, փորձի խոչընդոտել կամ խանգարել նրանց, իմ կարծիքով` դա անառողջ բանականության արդյունք կլինի»,- ասել է նա: