Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կայացել է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Նախ նա նշեց, որ նիստը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նիստին ներկա է եղել կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Նիստը սովորականից ավելի երկար է տևել, քանի որ քննարկել են ներքաղաքական իրավիճակը, ՀՀԿ ռազմավարությունը առաջիկա ամիսների ընթացքում:
ՀՀԿ-ի մարտավարության և ռազմավարության հետ կապված Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն որպես պահպանողական, ազգային, դասական կուսակցություն, շարունակելու է իր գործունեությունը` ԱԺ-ում և մյուս մարմիններում: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, որը շուտով նոր կառավարությունը պետռք է ներկայացնի ԱԺ քննարկմանը, Շարմազանովը նշեց` ՀՀԿ-ն չի ցանկանում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի կաբինետի գործունեությանը կամ արհեստականորեն վիժեցնել կառավարության ծրագիրը:
Միաժամանակ Շարմազանովը նշեց, որ հինգ դրույթ կա, որի հետ կապված հետքայլը չեն ընդունելու` Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ԵՏՄ անդամակցությունը, ազգային արժեհամակարգի պահպանումը, բանակն ու անվտանգությունը:
«Կառավարության ծրագրի հետ կապված մենք ժխտողական վերաբերմունք չունենք: մենք կծանոթանանք ծրագրի բովանդակությանը: Մեր քաղաքական գնահատականը հետևյալն է, որ պետք է հնարավորություն տանք կառավարությանը, որ իրականացնի իր քաղաքական գործունեությունը: թե ինչպիսի ձևաչափով ՀՀԿ-ն կքվեարկի, կօժանդակի կամ չի խոչընդոտի, դա ժամանակը ցույց կտա: Կառավարությանը չենք խոչընդոտելու և գոտկատեղից ներքև հարված չենք հասցնելու: Տրամաբանական եմ համարում, որ կառավարության ծրագիրը ԱԺ-ն կընդունի, տրամաբանական եմ համարում, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի»,- ասաց Շարմազանովը: