|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ եթե նույնիսկ հանրահավաքը իրազեկման պահանջների խախտմամբ է անցնում, բայց խաղաղ բնույթ ունի, ոստիկանությունը պարտավոր է աջակցել դրա անցկացմանը:
Երեկ, երբ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի համար հիշատակեցինք օրենքի սույն պահանջը եւ հարցրինք` արդյո՞ք ոստիկանությունն աջակցելու է Ազատության հրապարակում սկսված շուրջօրյա հավաքներին, նա պատասխանեց. «Մենք նորմալ ծառայություն ենք անում»:
Այսինքն` ապահովելո՞ւ եք, որ սադրիչներ չլինեն, չե՞ք խոչընդոտելու հավաքի անցկացմանը. այս հարցին Նազարյանը պատասխանեց. «Մենք հարց չունենք, պրոբլեմ չունենք, ծառայությունը դրված է, նորմալ ընթանում է: Ինձ թվում է, սադրանքներ չեն լինի, ոստիկանությունն էլ չի խոչընդոտի»:
Նազարյանը հրաժարվել է հայտնել, թե քանի ոստիկան է հսկողություն իրականացնում Ազատության հրապարակում, սակայն նշել է, որ հսկողությունը մի քիչ ավելի ուժեղացված կլինի: «Նորմալ կլինի, հետո կխոսենք»,- ասել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան: