Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջին ընթեցումից հետո մի շարք պատգամավորներից, այդ թվում` «Ելք» խմբակցությունից առաջարկություններ են եղել: Թեև ոչ բոլորն են ընդունվել, բայց առաջարկություների զգալի մասն ընդունվել է և արտացոլվել նախագծում:
Հարությունյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները, որոնցից առաջինը վերաբերում է Երևան քաղաքին: «Երևանի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են բացարձականապես նույն կանոները, ինչ ԱԺ-ի պարագայում է: ԱԺ պարագայում լրագրողների աշխատանքը դահլիճում շատ անարդյունավետ է, և կարծում ենք` մեր աշխատանքին չեն խոչընդոտում լրագրողները: Յուրաքանչյուրը պետք է անարգել իրականացնի իր աշխատանքը: Այն, որ այս պահին ուղիղ հեռաձակում է ներկայացվում կից սրահում, և լրագրողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնելու, այլ նաև ձայնագրելու նիստի ընթացքը, նրանց հնարավորություն է տալիս պաշտաճ կատարելու իրենց աշխատանքը: Մենք նրանց չենք խանգարում, նրանք՝ մեզ, և նույն դրույթն ամրագրվում է Երևանի նիստերի համար»,- ասաց նա:
Հարությունյանը տեղեկացրեց ևս մեկ փոփոխության մասին, մասնավորապես` վարչապետին նախկինում նախատեսում էին իրավասություն վերապահել իր նախաձեռնությամբ վերանայելու նախարարների, կառավարության և վարչապետի մարմինների ղեկավարների որոշումները:
«Լուրջ փոփոխություն ենք նախատեսել, որ կարող է իրականացվել օրենքով սահմանված դեպքում և կարգով: Բացի այդ` համարել ենք ոչ նպատակահարմար, որ վարչապետը կարողանա վերանայել կառավարության ենթակա մարմինների որոշումները, դրանք կարող է վերանայել կառավարությունը»,- ասաց նա:
Նա նաև ներկայացրեց, որ Պետական պահպանության ծառայությունը նախատեսում են ընդգրկել ԱԱԾ-ի կազմում: «Միաժամանակ ավելացնում ենք ևս մեկ մարմին, որը նախկինում կոչվում էր գնումների հետ կապված բողոքարկման խորհուրդ, այն կգործի նախարարության ենթակա մարմինների կազմում և կլինի կոնկրետ անձ, որի անկախության երաշխիքներն օրենքով նախատեսվում են»,- ասաց նախարարը:
Մեկ այլ կարևոր փոփոխություն էլ, ըստ նրա, օպերատիվ հետախուզություն իրականացնելու օրենքին է վերաբերելու: «Հատկապես` հեռախոսով վերահսկողություն կատարելու օրենքով ծագել են նոր տիպի ծառայություններ, որոնք պետք է ունենան միջամտության նույն երաշխիքները, ինչ հեռախոսային խոսակցությունները»,- ասաց Հարությունյանը: