կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-27 15:10
Հասարակություն

Վա՞տ բան եմ ասել. Շուշան Պետրոսյանն` իրեն քննադատելու մասին

Վա՞տ բան եմ ասել. Շուշան Պետրոսյանն` իրեն քննադատելու մասին

«Երկու օր առաջ բան եմ գրել իմ ֆեյսբուքյան էջում և լավ բան եմ գրել»,- այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը`մեկնաբանելով իր ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ քննադատական վերաբերմունքը:

 

Հիշեցնենք, որ երեկ  ՖԲ իր էջում Շուշան Պետրոսյանը քննադատության էր ենթարկել ֆեյսբուքյան այն օգտատերերին, որոնք զբաղված են միմիայն բացասական բնույթի մեկնաբանություններով, հայհոյելով ու քննադատելով: Շուշան Պետրոսյանն իր գրառման մեջ անթույլատրելի էր համարել նման գործելաոճը, հատկապես`  Հայոց բանակի հետ կապված: «Բայց մի թեմա կաորի մասին գրելիս ուշադիր եղեք ու զգոն՝ Հայոց Բանակը ։ Ձեր անգիտակից քայլերով ծառայում եք թշնամուն , ես լավատես եմ , դա իրոք անգիտակից քայլ է, հակառակ դեպքում դուք ուղղակի դավաճան եք ։ Փառք ու Պատիվ Հայոց Բանակին ու ևս մի բան , երբ հայրենասերի կեցվածքով քարկոծում ու հայոյում եք աջ ու ձախ , ինքներդ ձեզ հարց տվել եք՞, դո'ւք, դուք` ձեր մասով, ինչ՞ եք արել մեր այս տանջված մի բուռ մնացած Հայաստան աշխարհի' , Հայի' համարԵրբ լուրջ թերթերը իբր լուրջ կեցվածքով գրում են հոդվածներ, որոնք ոչ մի եզրեր չունեն իմ ասածների հետ, ես ուղղակի զարմանք եմ ապրում»,- գրել էր Շուշան Պետրոսյանը:

 

Երգչուհին ցանկություն հայտնեց նախապես հայտարարել իրեն քննադատողներին, որ իր երկու տղաներն էլ ծառայելու են բանակում: Շուշան Պետրոսյանը նշեց, որ իր երկու տղաները դեռ փոքր տարիքից եղել են շատ ու շատ սահմանամերձ շրջաներում ու շատ լավ են գիտակցում ամեն ինչը: «Վատ բան եմ ասե՞լ: Վատ բան եմ ասե՞լ, որ չի կարելի դատարկամտությամբ սոցցանցերը մրոտեն` հօգուտ թշնամու: Վատ բան եմ ասե՞լ, որ երկրին խնամքով պետք է վերաբերվել: Երկրի ներսում ինչ անում եք` արեք, բայց սոցցանցերում պետք չէ ամեն ինչ գրել, առավել ևս բանակի թեմայով, որովհետև բանակն այս պահին թեժ և չափազանց գերզգայուն վիճակում է գտնվում»,- ասաց Շուշան Պետրոսյանը: