կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-15 13:25
Քաղաքական

Այդ գրանտը ստացել է բոլորովին այլ ՀԿ, թող նայեն, ուսումնասիրեն. Արարատ Միրզոյանը՝ «Ազգ-բանակ»-ը քննադատելու համար գրանտների մասին

Այդ գրանտը ստացել է բոլորովին այլ ՀԿ, թող նայեն, ուսումնասիրեն. Արարատ Միրզոյանը՝ «Ազգ-բանակ»-ը քննադատելու համար գրանտների մասին

Արդեն 7 օր է, ինչ մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Երեկ ուսանողներից 5-ը հացադուլ էին հայտարարել: Նրանք փակվել էին ԵՊՀ լսարաններից մեկում:

Պարզվում է` երեկ այցելել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Այս մասին նա հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում, նաեւ անդրադարձավ այն հայտարարություններին, թե կապ ունի ուսանողների ակցիաների հետ:

Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն« ռադիոկայանի ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ դասադուլների կազմակերպիչ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը 2004-ից է նախաձեռնության անդամ, եւ որ նրա դիրքորոշումներն այս տարիների ընթացքում չեն փոխվել:

Միրզոյանը մեր թղթակցի հետ զրույցում նախ ասաց, որ ուսանողներին ինքը չի ուղղորդում, բայց չհերքեց, որ նրանց հետ անձնական կապեր ունի: «Ես ուսանողներին չեմ ուղղորդում, չեմ հրահրում: Անձնական կապեր, այո, ունեմ նրանց հետ, և պարբերաբար հանդիպում ենք, տեղեկատվություն ենք փոխանակում»,- հայտնեց պատգամավորը եւ հավելեց, որ որոշ բաներ կան, որ խորհուրդ չի տալիս անեն, օրինակ` հացադուլը: «Երբեմն լսում են իմ խորհուրդը, երբեմն չէ»,- ասաց նա և եւս մեկ անգամ վստահեցրեց, թե ուղղորդում չկա:

Պատգամավորը կրկին հորդորեց, որ ուսանողները դադարեցնեն հացադուլը:

Նշենք, որ ուսանողներն արդեն իսկ լքել են ԵՊՀ-ի լսարանը, ուր հացադուլ էին հայտարարել, և միացել Բաղրամյան պողոտայում ակցիան շարունակող ուսանողներին, բայց հայտարարել են, որ հացադուլը չեն դադարեցնում:

Խոսելով «Սորոս» հիմնադրամի կողմից ուսանողներին ֆինանսներ տրամադրելու ակնարկների մասին, Միրզոյանն ասաց, թե Հայաստանում «Սորոս» հիմնադրամ չկա: «Կա ուրիշ անվանումով մի հիմնադրամ /Բաց հասարակության հիմնադրամ, ֆինանսավորվում է ամերիկացի Ջորջ Սորոսի կողմից- խմբ./, որը ինչ-որ հատկացումներ է արել այլընտրանքային կոնցեպտներ մտածելու, քննարկելու համար: Սակայն այդ հատկացումը, այդ գրանտը ստացել է բոլորովին այլ հասարակական կազմակերպություն: Թող նայեն, ուսումնասիրեն, հետո խոսեն»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ ուսանողները ստացել են ընդամենը 40 հազար դրամի շրջանակներում օժանդակություն, դա էլ իրենք են հավաքել, որպեսզի տպեն պաստառներ:

Պատգամավորից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է վերաբերվում գրանտներին` առհասարակ: Պարզվում է՝ շատ նորմալ: «Այդ գրանտներից ամենաշատն օգտվում է պետությունը` ոստիկանությունը, մյուս նախարարությունները: Քաղաքացիական հասարակության ստացած գրանտները համեմատելու չէ նրանց ստացածի հետ: Գրանտների մեծ մասը, իմ գնահատմամբ, շատ նորմալ է, նորմալ նպատակների համար է, օգտագործվում է նորմալ մարդկանց կողմից, և դա նորմալ պրոցես է»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է, որ «Հանրային օրակարգ» ՀԿ-ն «Սորոս» հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար դրամաշնորհ, որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի «Ազգ-բանակ»-ը: Այդ դրամաշնորհը մի քանի օրվա մեջ է ստացվել, այն դեպքում, երբ դրամաշնորհները ստանում են 1-6 տարի ժամկետում. դիմումից մինչև ստանալը եղել է բառացիորեն մի քանի օր