Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Բազմաթիվ քննադատությունների արժանացավ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հայտարարությունն ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին: «Մանկահասակ դեմքով տղա, երևի չի էլ հասկացել` ինչ է կատարվում»,- ասել էր նա։
Այս հայտարարությունից հետո նույնիսկ կոչեր եղան, որ խոսնակը հրաժարական տա:
Yerkir.am-նը այսօր Փաշոյանից փորձեց ճշտել` արդյո՞ք պատրաստվում է հրաժարական տալ: «Ես այդ թեմայով մեկնաբանություններ չեմ անում այլևս»,- ասաց նա:
Նշենք, որ Փաշոյանը քննադատություններից հետո ֆեյսբուքյան ստատուս էր գրել, որում հայտարարում էր, որ իրեն սխալ են հասկացել: «Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը»,- գրել էր նա:
Մեր դիտարկմանը` նախկին իշխանություններն էլ էին բոլոր քննադատություններին այդպես պատասխանում` իրենց դեմ արշավ է, նմանություն չի՞ տեսնում ասաց. «Ինչ ասել եմ` արդեն ասել եմ, ավելացնելու ոչ մի բան չունեմ»: