|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ուղիղ կապ»-ի ժամանակ անդրադարձել է նաև Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիին. հայտնում է РИА Новости-ն:
«Զելենսկին տաղանդավոր մարդ է, հիշում եմ նրա ելույթները Ուրախների և հնարամիտների ակումբում, սակայն այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, ծիծաղելի չէ»,- ասել է նա:
Անդրադառնալով պետությանը վիրավորանք հասցնելու մասին օրենքին` Պուտինը նշել է, որ իշխանության քննադատությունը պետք է ազատ լինի, սակայն իշխանությունը չի կարող ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ անարգում են պետության խորհրդանիշերը, և այդ օրենքը պայքարում է հենց նման երևույթների դեմ:
ՌԴ նախագահին հարց են ուղղել նաև վերջերս ՌԴ –ում թմրանյութերի գործով ձերբակալված լրագրող Իվան Գոլունովի մասին, որին ավելի ուշ ազատ արձակեցին ապացույցներ չունենալու պատճառով: Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Գոլունովի գործով բոլոր մեղավորներին բացահայտելու համար: