|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
«Երեկ, երբ մենք Կիրանցում էինք գտնվում, գյուղն ուրվական էր: Ես 10 տարի այդ գյուղով անցել-գնացել եմ, այնտեղ եղել եմ, բայց առաջին անգամ եմ տեսել գյուղը` լրիվ դատարկ, ուրվական, մարդ չկար: Գյուղացիները վիճակը նկարագրում էին այսպես. «Մեր գյուղում սուգ է` առանց մեռելի»:
Մարդիկ տառապանքի, խոր հուսահատության մեջ են` ուղղակի հոգուց զրկված. ուղղությունից կտրված, արցունքներով, շփոթված, մոլորված: Բայց հենց այդ վիճակում իրենք էին մեզ ուժ տալիս»,- այսօր քննարկման ժամանակ հայտնեց Բագրատ Սրբազանը: