|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ըստ Milliyet-ի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գերմանական ZDF հեռուստաընկերության հետ հարցազրույցում խուսափել է ուղիղ պատասխանել լրագրողի հարցին:
Լրագրողը հարցրել է` ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսո՞ւմ են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազանգերը: Օբաման պատասխանել է. «Այս թեման չեմ ցանկանում քննարկել: Իհարկե, մեր հետախուզական գործունեությունը շարունակվելու է։ Եթե աշխարհի իրադարձություններին միայն թերթերով բավական լիներ հետևել, ապա աշխարհի բոլոր երկրները իրենց հետախուզական ծառայությունները կփակեին»: