կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-03 11:52
Աշխարհ

Չեք կարա, օրենքը շրջանցելով, հարց լուծեք, չեք կարա սպառնալով հարց լուծել. վարորդների ցույցը շարունակվում է

Չեք կարա, օրենքը շրջանցելով, հարց լուծեք, չեք կարա սպառնալով հարց լուծել. վարորդների ցույցը շարունակվում է

Տաքսու վարորդների ցույցը դեռ շարունակվում է: Ոստիկանության աշխատողներն ամեն ինչ անում են` համոզելու համար, որ բացեն ճանապարհը: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը վարորդներին վստահեցրեց` ակտ-տուգանքները կբեկանվեն, տեսախցիկների նկարածն առոչինչ կհամարվի, միայն թե բացեն ճանապարհը: Նա լրագրողներին հորդորեց հեռանալ փողոցից ու չխոչընդոտել երթևեկությանը: Ի պատասխան` լրագրողներից մեկը հարցրեց. «Մե՞նք ենք փակել ճանապարհը»: «Ոչ, ուղղակի դուք եք հետաքրքրություն ստեղծում, իսկ վարորդները պատրաստ են բացել ճանապարհը»,- պատասխանեց ոստիկանը` հավելելով, որ, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին հակառակ, տաքսիստներին կայանելու տեղ են տվել։

Ոստիկանության մեկ այլ ներկայացուցիչ, որը քաղաքացու հետ բանավիճում էր, նկատելով, որ տեսախցիկների առջև է, սկսեց բողոքող վարորդի հետ «դուք»-ով խոսել:

«Եթե Դուք կարծում եք, որ, ճանապարհ փակելով ու ոստիկանի հետ բարձր խոսելով, հարց եք լուծելու, Դուք հարցը բարդացնելու եք: Քաղաքակիրթ տարբերակ կա, չեք կարա, օրենքը շրջանցելով, հարց լուծեք: Չեք կարա սպառնալով հարց լուծել»,- ասաց քաղաքացիական հագուստով ոստիկանը:

Նրանց խոսակցությանը միջամտեցին մյուս վարորդներն ու իրենց ընկերոջը մի կողմ տարան:

Նշենք, որ Կորյուն-Աբովյան փողոցը շարունակվում է փակված մնալ: