|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Պետրոս Մակեյան-Լեւոն Զուրաբյան վեճի մասին, պարզվում է՝ այն սկսվել է Վարդան Օսկանյան-Լեւոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում: Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաեւ, թե ինչ է նշանակում մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը: Ի պատասխան, Լեւոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետեւ հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը կոնտեքստից հանվում եւ ցանկալի ձեւով են ներկայացվում:
Բացատրությունը չի բավարարել Մակեյանին, եւ հենց այդ նիստում նա պահանջել է Զուրաբյանի հրաժարականը: Արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Լեւոն Զուրաբյանը որոշել է խաղի մեջ ներքաշել ՀԱԿ Աջափնյակի ղեկավար Պետրոս Գեւորգյանին, որը ԺՀԿ քաղխորհրդի անդամ է եւ փորձում է թավշյա «պերեվարոտ» անել: Այստեղ մի նյուանս էլ կա՝ այդ գրասենյակի ծախսերը հոգում է ՀԱԿ-ը, այսինքն՝ Զուրաբյանը: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: