Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Բելգիայում Շվեյցարիայի դեսպան Բենեդիկտ դը Սերժայի հետ: Պատվիրակության անդամները դիմել են դեսպանին խնդրանքով` փոխանցել Շվեյցարիայի կառավարությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` դեկտեմբերի 17-ի` Դողու Փերինչեք-Շվեյցարիա վճիռը բողոքարկելու հորդորը, քանի որ այն դատապարտում է Շվեյցարիային Փերինչեքի խոսքի ազատությունը կաշկանդելու համար եւ կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը:
Հանձնախմբի ներկայացուցիչները դեսպանին ներկայացրել են դատվարության հիմնական կետերն ու վճռի հիմնավորումները, որոնց հիման վրա բողոքարկվել է Շվեյցարիայի դաշնային դատարանի` Փերինչեքի գործով վճիռը, նաեւ հայության դիրքորոշումները: Նշվել է, որ դա Փերինչեքի կանխամտածված մարտահրավերն է Շվեյցարիային` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի համար: Ընդգծվել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նման դատավճիռը, որն իրականում առաջինն է, որ ցեղասպանության ժխտման` օրենքով դատապարտումը համարում է խոսքի ազատության իրավունքի խախտում, ճանապարհ է բացում Եվրոպայում ոչ միայն հակահայ դրսեւորումների համար, այլ նաեւ հզորացնում է թուրքական ծայրահեղ շարժումները:
Հայ Դատի հանձնախումբը պատրաստակամւթյուն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել Շվեյցարիայի դեսպանին, որ բողոքարկումը պաշտոնական ընթացք ստանա: