| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ ՄԻԵԴ-ի «Մեծ պալատը» հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որով մերժեց Շվեյցարիայի հայցը: Համաձայն վճռի՝ շվեյցարական դատարանը սխալ է վարվել` Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով, սակայն Հայոց ցեղասպանության մասով ոչ հայանպաստ մի շարք ձևակերպումներ վճռից հանվել են կամ խմբագրվել Հայաստանի օգտին:
Այսպիսով` համաձայն ՄԻԵԴ-ի որոշման՝ Շվեյցարիայի դատարանների՝ Փերինչեքի դեմ հրապարակած դատավճիռը հակասում է խոսքի ազատության իրավունքին:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի մասին հայտարարություն է տարածել՝ այն համարեով «իրավական հաղթանակ»: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու իրավունքների տեսանկյունից, 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ վերջին տարիների ընթացքում մեր պետության ցուցաբերած համբերության և նրբանկատ քաղաքականության առումով, սա իրավական շատ կարևոր հաղթանակ է»:
Նշվում է նաև, որ «1915 թվականի իրադարձությունները բազում քննարկումների առարկա են դարձել և դրա վերաբերյալ տարբեր տեսակետներ են առաջ քաշվել»:
Թուրքիայի ԱԳ նախարարության կարծիքով՝ «1915 թվականի իրադարձությունները Հոլոքոստի հետ համեմատելն անհնար է»:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ ՄԻԵԴ-ի որոշումը «նախադեպ կհանդիսանա» նմանատիպ դեպքերում: Նախարարության կարծիքով՝ «սա շրջադարձային որոշում է պատմության և օրենքի՝ քաղաքական նպատակներով չարաշահմանն ուղղված արժանի պատասխան տալու առումով»: